00:00:00

Գեներալ-լեյտենանտի բաց նամակը Սերժ Սարգսյանին

01:14, 04 մայիս 2018

Գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը բաց նամակ է հղել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորեւ։ Պարոն Սերժ Սարգսյան։ Ձեր հրաժարականը աշխարհի հայության կողմից ընդունվեց մեծ ցնծությամբ և խանդավառությամբ։ Դա պետք է ընդունել որպես փաստ։ Բայց Ձեր ատելությունը Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ այնքան մեծ է, որ Դուք իրականում ՉԳՆԱՑԻՔ՝ շատ համարելով հայի ուրախ և երջանիկ զգացողությունը։ Երևի թե հրաժարականի հայտարարությունը հերթական կեղծիքն էր Ձեր կողմից։ Դուք դեռ ՉԵՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ։ Խնդրում եմ Ձեզ, ՀՐԱԺԱՐՎԵՔ ԵՎ ԳՆԱՑԵՔ, թողեք այս ժողովուրդը հանգիստ ապրի։ Հայաստանը իր ժողովրդի հետ Ձեր և Ձեր համակիրների սեփականությունը չէ, որ վարվեք սեփականատիրոջ անարգել իրավունքով։ Հայաստանը ճամպրուկ չէ, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի , ո՛չ էլ Ձեզ համար,որ վերցնեք ու գնաք։ Մի փորձեք պահել ձեր անշունչ ունեցվածքը, կենդանի շունչ և արժանապատիվ ապրելու իրավունք ունեցող ժողովրդի համբերության և նյարդերի հաշվին։ Ամբողջ հայությանը Դուք և Ձեր ռեժիմն եք ոտքի հանել՝ Ձեր կողմից սխալ, ժողովրդի իրավունքները ոտնահարող և իրականությունը արհամարող կառավարմամբ։ Ազգային ժողովում վարչապետի ընտրության նիստին, հանրապետական կուսակցության պատգամավորների ելույթները և պահվածքը ևս հաստատեցին Ձեր ազդեցությունը և ստվերային ներկայությունը ։Հետ պահեք Ձեր համակուսակից պատգամավորներին երկրի բարձր ամբիոնից կեղծ, անիմաստ և ժողովրդի կողմից զայրույթ առաջացնող ազգադավ ելույթներից։ Խնդրում եմ, զսպեք Ձեր ատելությունը հայ ժողովրդի նկատմամբ և մի շարունակեք Ձեր չար գործը։ Ազատամարտիկների և հայրենիքի համար իրենց կյանքը տված բոլոր տղաների անունից խնդրում եմ, ի սեր Աստծո, ՀԵՌԱՑԵՔ և թողեք իշխանությունը ժողովրդին։ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր