00:00:00

Շիրակի մարզում բախվել են Nissan-ն ու Opel-ը, 6 վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ. shamshyan.com

11:53, 19 հունիս 2021 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ-ին բախվել են Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Ավետիս Գասպարյանի վարած Opel մակնիշի և 28-ամյա Զավեն Սարգսյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Մարիամ Հարությունյանը, ՌԴ քաղաքացիներ՝ 34-ամյա Արթուր Աբրահամյանը, 65-ամյա Սուրեն Աբրահամյանը, Գյումրիի բնակիչ՝ 59-ամյա Հասմիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր