00:00:00

Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել

09:55, 19 հունիս 2021 Աշխարհ

ՌԴ Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Л-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուրավլյովո գյուղի տարածքում: Մինչ այս՝ հաղորդվում էր 4 զոհի և 15 տուժածի մասին: Նշվում է, որ օդանավում եղել է 20 մարդ: Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանի բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերությանը՝ ДОСААФ-ին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Life.ru-ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից, որը կարող եք դիտել՝ սեղմելով այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր