00:00:00

Ռուսաստանը կավելացնի դեպի Հայաստան չվերթների թիվը

22:16, 18 հունիս 2021 Աշխարհ

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է հունիսի 28-ից դեպի Ավստրիա, Ադրբեջան, Հայաստան, Հունաստան, Կատար, Ֆինլանդիա, Խորվաթիա եւ Շվեյցարիա չվերթների թվի ավելացման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն: «Առաջարկվել է ավելացնել դեպի Ավստրիայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Հունաստանի Հանրապետություն չվերթների քանակը, այդ թվում՝ Հունաստանի Հանրապետության մաս կազմող կղզիներ՝ Հերակլիոն, Ռոդոս, Կորֆու, Արաքսոս: Ինչպես մյուս պետությունների դեպքում, Հունաստանի Հանրապետության հետ օդային հաղորդակցությունը կվերականգնվի Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների տարածքում գտնվող մի շարք միջազգային օդանավակայաններում», - ասել է Գոլիկովան: Նրա խոսքով՝ որոշում է ընդունվել նաեւ դեպի Քաթար, Ֆինլանդիա, Խորվաթիա, Շվեյցարիա թռիչքների քանակի ավելացման, ինչպես նաեւ այդ պետությունների քաղաքներով թռիչքների ընդլայնման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր