00:00:00

Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել. ուղևորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

20:57, 18 հունիս 2021 Պատահարներ

Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել Սյունիքի Սառնակունք գյուղի մոտ։ Առողջապահության նախարարությունից  հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ կա 5 վիրավոր։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ուժեղ արյունահոսություն է առկա: «Առողջապահության նախարարությունը կազմակերպել է, որ «Էրեբունի» ԲԿ-ից երկու վիրաբույժներ սանավիացիայով մեկնեն Սիսիան ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է վիրավորը՝ անհրաժեշտության դեպքում տեղում վիրահատական միջամտություն կատարելու համար։ Քանի որ վիրավորի մոտ ուժեղ արյունահոսություն է, հնարավոր չէ նրան այս պահին տեղափոխել Երևան»,- տեղեկացրեցին նախարարությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր