00:00:00

Մասշտաբային դավադրության մասին վերլուծություններն ու լուրերն անտեղի խուճապ են տարածում. քաղաքագետ

00:47, 04 մայիս 2018

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. ՀՀԿ-ի կողմից նախապատրաստվող նոր մասշտաբային դավադրության մասին վերլուծություններն ու լուրերն անտեղի խուճապ են տարածում: Դրանք կարող են այլ` հակաժողովրդական օրակարգ ունենալ: Խուճապն ու հուսահատությունը ՀՀԿ-ի զենքերն են և տրվել դրանց ուղղակինչի կարելի: Տեսականորեն ոչինչ բացառել չի կարելի: Տեսականորեն ամեն բան հնարավոր է: Բայց այս պահին հավաստի տեղեկություններ դրա վերաբերյալ չկան: Պետք է անպայմանորեն պահպանել զգոնությունը և պատրաստ լինել բոլոր սցենարներին: Բայց կենտրոնանալ կոնսպիրատիվ տեսությունների վրա և հուսահատություն սփռել` չի կարելի: Անհրաժեշտ է հետևել Նիկոլ Փաշինյանի էջին և նախընտրական ժամերին` մոբիլիզացվել: Մայիսի 8-ին ժողովրդի հաղթանակն ամեն դեպքում և ամեն սցենարի պարագայում ամրագրվելու է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր