00:00:00

Էրդողանը հայտարարել է՝ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ

15:50, 17 հունիս 2021 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս երկկողմ հանդիպում կունենան: Էրդողանը նաև չի բացառել, որ Շուշիում ստորագրված Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացման համաձայնագրում կարող է խոսք լինել Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին: «Դա դուրս չի գալիս հռչակագրի դրույթներից։ Այդ թեման կարող է իր զարգացումը ստանալ Պուտինի հետ Ալիեւի խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում այն նույնպես կարող է իրականացվել յուրովի», – ասել է Էրդողանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր