00:00:00

Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ

13:48, 17 հունիս 2021 Պատահարներ

Հունիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Լանջառ և Զանգակատուն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր