4. Ինչպե՞ս ստախոսությամբ կարողացան հավանություն ստանալ օրենքի նախագծի վերաբերյալ պրոֆիլային հանձնաժողովում, բայց հետո, աննախադեպ ձևով, ձայների մեծամասնությամբ տապալվեցին ԱԺ լիագումար նիստի ժամանակ։
5. Ինչպե՞ս իրենց ձեռամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի 50–ից ավել աշխատակիցներ, այդ թվում բժիշկներ, լաբորանտներ, բուժքույրեր ազատվեցին աշխատանքից և տարիներով ստեղծված հսկայական պոտենցիալը և մասնագիտական ներուժը փոշիացվեց։
6. Ինչպե՞ս մի շարք միջազգային գիտահետազոտական աշխատանքներ և կրթական ծրագրեր ընդատվեցին, իսկ դրանցում ներգրավված մասնագետները ազատվեցին իրենց պարտականությունները կատարելուց։
2016թ․ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հարցերով նիստին Հայաստանն աշխարհում 4-րդ, իսկ Եվրոպայում 1-ին երկիրն էր, որ ստացավ
մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստագիր, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ասամբլեայի ամբիոնից Հայաստանը դասեց օրինակելի երկրների շարքին։
Ցավոք, 2021թ․ նույնանման նիստին բացի մեր երկրի ենթատեքստից կտրված, սերտած նախադասություններից, հերթապահ ֆրազներից ու ընդհանուր բառակապակցություններից դուք ոչինչ չունեք ներկայացնելու։
Այս ելույթով դուք ինքներդ բացահայտեցիք թորոսյանական պսևդոռեֆորմների ողջ էությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի ոլորտի լիովին ձախողումը և տարիներով ստեղծված մասնագիտական հզոր պետական ինստիտուտի վերացման տխուր հետևանքները։
Հուսանք, որ այս ամենին մոտ ապագայում կտրվի համարժեք գնահատական»։