00:00:00

Մինչեւ +30...+32․ ինչպիսի եղանակ է սպասվում մայիսին

20:49, 03 մայիս 2018

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +5...+90C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +30...+320C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ +4...+60C, առավելագույնը՝ +29...+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 35-50 մմ): Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0...-50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +21...+240C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -1...+20C, առավելագույնը՝ +19...+240C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 75-100 մմ): Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10...+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0...+30C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +23...+250C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 0...-20C, առավելագույնը՝ +23...+260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 95-130 մմ): Տավուշի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13...+160C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +1...+60C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+280C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը +2...+50C, առավելագույնը՝ +25...+260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 97-107 մմ): Վայոց ձորի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +18...+190C, լեռնային շրջաններում` +10...+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +4...+80C, լեռնային շրջաններում՝ 0...-40C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +30...+320C, լեռնային շրջաններում՝ +20...+220C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +3...+40C, լեռնային շրջաններում՝ -1...-20C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +28...+300C, լեռնային շրջաններում՝ +18...+190C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման նախալեռնային շրջաններում` 45-60 մմ, լեռնային շրջաններում՝ 95 մմ): Սյունիքի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +17...+190C, նախալեռնային շրջաններում` +11...+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +4...+70C, նախալեռնային շրջաններում՝ 0...-30C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +31...+350C, նախալեռնային շրջաններում՝ +21...+230C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ +4...+70C, նախալեռնային շրջաններում՝ -1...+10C, առավելագույնը հովտային շրջաններում +29...+330C, նախալեռնային շրջաններում՝ +24...+260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման հովտային շրջաններում` 49-96 մմ, նախալեռնային շրջաններում՝ 69-112 մմ): Երևան քաղաք Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +5...+70C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝մինչև +30...+320C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ +4...+60C, առավելագույնը՝ +29...+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 45-60 մմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր