00:00:00

Հրդեհ Մայիսյան կայարանում

23:46, 13 հունիս 2021 Պատահարներ

Հունիսի 13-ին, ժամը 19։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մայիսյան կայարանում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայարանի մեկհարկանի շինության (մոտ 70 քմ) կառավարման սենյակում (մոտ 20 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 20:33-ին։ Այրվել է գույքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր