00:00:00

Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ և Սիրիայի դեմոկրատական ուժերի փոխհրաձգության հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ

19:07, 13 հունիս 2021 Աշխարհ

Ութ խաղաղ բնակիչ է զոհվել, շուրջ 20 մարդ է վիրավորվել Հալեպի հյուսիսային գյուղական տեղանքում՝ Աֆրինի շրջանում: Այս մասին հաղորդում է SANA-ն: Հրապարակման համաձայն՝ հունիսի 12-ին ռեակտիվ արկերից և ծանր հրետանուց հրաձգություն է տեղի ունեցել թուրքական օկուպացիոն ուժերի և դրա վարձկանների, իսկ մյուս կողմից Սիրիայի դեմոկրատական ուժերի ապստամբների միջև:
Փոխհրաձգությունը հանգեցրել է նրան, որ մի քանի հրթիռային և հրետանային արկեր են ընկել տարբեր բնակելի շրջանների վրա, ինչի հետևանքով զոհվել է ութ խաղաղ բնակիչ և ևս 20 մարդ՝ վիրավորվել, իսկ մասնավոր և պետական գույքը վնասվել է: Աղբյուրները հավելել են, որ ՍԴՈՒ մի շարք ահաբեկիչներ ու թուրք օկուպանտների վարձկաններ են սպանվել փոխհրաձգության հետևանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր