00:00:00

Այս իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, եթե արտահերթ ընտրություներ տեղի չունենան

17:55, 03 մայիս 2018

Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կան սահմանադրական մեխանիզմներ, և մենք դրանք կկիրառենք: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում արտահերթ ընտրությունների գնալը, եթե Հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկում և նրա թեկնածությանը, և նրա ծրագրին։ Մյուս հարցին, թե բոլոր դեպքերում նա գնալու է արտահերթ ընտրությա՞ն, Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, եթե արտահերթ ընտրություներ տեղի չունենան»։ Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ ունի, որ Հանրապետական խմբակցությունը չի խախտի խոստումը և չի կրկնվի մայիսի 1-ը, Փաշինյանը պատասխանեց, որ հույս ունի, որ նման իրավիճակ չի կրկնվի և հավելեց. «Մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի»։ Նա տեղեկացրեց, որ մայիսի ութին լինելու է «մեծ հանրահավաք»։ Փաշինյանից լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Ազգային ժողովում աշխատանքը այն դեպքում, երբ մեծամասնություն է Հանրապետական խմբակցությունը, Փաշինյանն ի պատասխան ասաց, որ աշխատանքային մթնոլորտ է լինելու։ «Ինչպես նախկինում ասել եմ, մեր նպատակը Հայաստանում համերաշխության համազգային միասնության մթնոլորտի հաստատումն է։ Այդ խնդիրը լուծելու համար կան բոլոր նախապայմանները», -ասաց Փաշինյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր