00:00:00

Փաշինյանը՝ Տեր- Պետրոսյանի հայտարարության, Քոչարյանին ու Սարգսյանին պատասխանատվության կանչելու մասին

17:33, 03 մայիս 2018

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր կառաջադրվի վարչապետի պաշտոնում: Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողները վերջինիցս   հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ն մեկ օրում փոխեց իր դիրքորոշումը: Ի պատասխան՝ Ն. Փաշինյանը նշեց. «Բոլորս շահագրգիռ ենք, որ այս քաղաքական իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանդարության և օրենքների շրջանակներում, և ես ուրախ եմ, որ այդ ըմբռնումը կոնկրետ արտահայտում պետք  է ստանա»:Նա նաև հայտնեց, որ մայիսի 8-ին տեղի է ունենալու մեծ հանրահավաք: Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետ ընտրվելուց հետո հանդիպեք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ Ն. Փաշինյանը պատասխանեց, որ իրենք բաց են հանդիպումների և քննարկումների համար, ըստ անհրաժեշտության՝ կորոշեն: Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Ն. Փաշինյանը կարդացե՞լ է Լ. Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը: Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց, «Կարդացի և ընդունեցի՝ ի գիտություն»: Հարցին՝ Ձեր վարչապետ դառնալուց հետո կա՞ն բաներ, որոնց համար պետք է պատասխան տան ՍերժՍագսյանը և Ռոբերտ Քոչարյանը՝ Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ես նախկինում ասել եմ, որ սկզբունքը օրինականությունն է և հանրային համերաշխությունը: Ես հիմա վարչաետի թկենածու եմ, ոչ թե՝ Դատախազի: Ես կարծում եմ՝ ճիշտ չէ այն պրակտիկան, որ մի մարդը կատարում է և՛ նախագահի, և՛ վարչապետի, և՛ քննիչի, և՛ դատախազի դերը: ՀՀ քաղաքացիները պետք է տեսնեն, որ ապրում են մի երկրում, որտեղ կա օրենքի գերակայություն, որտեղ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր