00:00:00

Աղվան Վարդանյանին կուսակցությունից կհեռացնե՞ն

17:20, 03 մայիս 2018

Դաշնակցական գործիչ Աղվան Վարդանյանը, որն այսօր հրաժարվել է պատգամավորական մանդատից, տաօրինակ չի համարում այն, որ այսօր վայր է դրել մանդատը։ «Ես իմ ելույթում, եթե հիշում եք, ասել էի այդ մասին, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս»: ԱԺ-ում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վարդանյանը։ Նա զարմացավ հարցից, թե արդյոք հնարավոր է, որ կուսակցությունից հեռացնեն նրան։ «Մենք կարծում եմ, կուսակցական ընկերների հետ քննարկում կունենանք և դրա մասին կհայտնենք», -ասաց Վարդանյանը։ Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու, նա պատասխանեց կարճ ու ժպտալով. «Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ»։ Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը շեղվեց կուսակցական գծից եւ հայտարարեց, որ չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին: Դրանից հետո ՀՅԴ ԳՄ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ասելով որ պահանջում է, որ Վարդանյանը վաղաժամ վայր դնի մանդատը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր