00:00:00

Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազի միջոցով ցրել է երիտասարդների անօրինական երեկույթը

12:50, 12 հունիս 2021 Աշխարհ

Փարիզի ոստիկանությունը հունիսի 11-ի գիշերը քաղաքի կենտրոնում ցրել է անօրինական երեկույթը, որին մասնակցում էր մի քանի հարյուր երիտասարդ: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը: Երեկույթի մասնակիցները չեն կրել դիմակներ, չեն պահպանել  սոցիալական հեռավորություն: Ոստիկանությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սանիտարական բոլոր նորմերը խախտված են եղել, այդ թվում և պարետային ժամի ռեժիմը: Հավաքվածների դեմ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ, երիտասարդներից ոմանք շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր