00:00:00

Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը

17:16, 03 մայիս 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ մարտին կայացած զրույցում առաջարկել է հնարավորինս արագ երկկողմ հանդիպում անցկացնել, ինչպես նաեւ միասին աշխատել սպառազինության մրցավազքի զսպման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ՌԴ ԱԳ նախարարն ուշադրություն է դարձրել ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների 60 աշխատակիցներին արտաքսելու եւ Սիեթլում հյուպատոսարանը փակելու ԱՄՆ իշխանությունների որոշման վրա, որի պաշտոնական պատճառն էր Մեծ Բրիտանիայում ՀԳՎ նախկին աշատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպը, եւ որն ընդունվել է ՌԴ եւ ԱՄՆ առաջնորդների հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց, որը տեղի էր ունեցել դրանից մի քանի օր առաջ: Լավրովն ընդգծել է, որ զրույցը «կառուցողական բնույթ ուներ»: «Թրամփը մարտի 20-ին Վլադիմիր Պուտինին է զանգահարել՝ շնորհավորելու նախագահական ընտրություններում հաղթելու համար եւ վերստին հաստատել է հարցերի լայն սպեկտրով շփման եզրեր գտնելու ձգտումը: Առաջարկել է  հնարավորինս արագ անցկացնել բարձր մակարդակով հանդիպումը, հրավիրել է Սպիտակ տուն, խոսել միջազգային ասպարեզում ջանքերի համակարգման հաստատման, սպառազինության մրցավազքի զսպմամբ միասին աշխատելու ցանկության մասին»,- նշել է Լավրովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր