00:00:00

Վրաստանը հայտնել է COVID-19-ի 3-րդ ալիքը հաղթահարելու մասին

10:06, 12 հունիս 2021 Աշխարհ

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է կորոնավիրուսի երրորդ ալիքի պիկը հաղթահարելու մասին, գրում է vestikavkaza.ru-ն: «Մենք սկսել ենք անկումը: Մենք ամբողջությամբ անցել ենք երրորդ ալիքի պիկը երկրում և Աջարիայում: Համաճարակային իրավիճակը հանդարտվում է ամբողջ երկրում, և այդ մասին են վկայում դրա բոլոր պարամետրերն ու ցուցանիշները», - ասել է Գամկրելիձեն: Ըստ նրա ՝ սա հանգստանալու առիթ չէ, քանի որ համաճարակը շարունակվում է: «Համավարակի վերջը տալու ճանապարհը պատվաստումն է: Մեր նպատակն է պատվաստել 1,7 միլիոն մարդ: Եթե մենք հետևենք խորհուրդներին և պատվաստվենք, ապա կորոնավիրուսի չորրորդ ալիքի հավանականությունը ցածր է», - հավելել է Գամկրելիձեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր