00:00:00

Արցախի ՊԲ-ն հերքել է հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը

16:58, 03 մայիս 2018

Լուրը, թե հայկական ուժերը գնդակոծել են Աղդամի շրջանի Ջամանլը գյուղի մոտակայքում վերանորոգման աշխատանքներ իրականացնող խաղաղ քաղաքացիներին, հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունն է: Այս մասին ասված է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում: «Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ հայկական ուժերն անցած գիշեր գնդակոծել են Աղդամի շրջանի Ջամանլը ճակատամերձ գյուղի մոտակայքում վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնող խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է տեղում աշխատող տեխնիկան: ԱՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից սադրիչ նպատակներ հետապնդող վերոնշյալ տեղեկությունն ու մեկ անգամ եւս հիշեցնում, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբեւէ չեն թիրախավորել եւ չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը: Ինչպես միշտ՝ Արցախի զինված ուժերը շարունակում է հավատարիմ մնալ շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում»,- ասված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր