00:00:00

Հանքավանի ճանապարհին բախվել են Mercedes GL-ը և Mercedes C-ն, վերջինը գլխիվայր հայտնվել է ձորում, կան վիրավորներ

16:40, 11 հունիս 2021 Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mercedes GL և Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ Վիրավորներից երկուսին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, նրանցից մեկին տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր