00:00:00

Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ստորագրությունները հավաքվել են

16:01, 03 մայիս 2018

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը, լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ունենք բացականեր, ովքեր արտերկրում են, բայց հաշվի առելով «Ելք»-ի և ՀՅԴ ստորագրությունները՝ կարրծում եմ՝ մեկ երրորդ ապահովելու համար դա բավարար է», - նշեց Զոհրաբյանը։ Նա ընդգծեց, որ քաղաքականության մեջ մինչև վերջ ինչ-որ բանում վստահ լինել հնարավոր չէ, մինչդեռ հույս հայտնեց, որ ՀՀԿ երեկվա հայտարարությունը ենթադրում է, որ իրենք սատարելու են ԱԺ պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված թեկնածուին։ Իսկ Արարատ Միրզոյանն էլ հայտնեց, որ անհրաժեշտ բոլոր ստորագրությունները հավաքվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր