00:00:00

Սիրիայում զրահամեքենայի պայթյունից ռուս զինծառայող է զոհվել

23:57, 09 հունիս 2021 Աշխարհ

Զրահամեքենայի պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի Հասեկե նահանգում ռուսական ռազմական ոստիկանության պարեկային երթուղին ստուգելիս. զոհվել է մեկ զինծառայող, երեքը վիրավորվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն: «2021 թվականի հունիսի 9-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Հասեկե նահանգում ռուսական ռազմական ոստիկանության պարեկային ուղին ստուգելիս՝ չպարզված պայթուցիկ սարքի վրա զրահամեքենա է պայթել», - ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ պայթյունի արդյունքում ստացված վնասվածքներից մահացել է մեկ ռուս զինծառայող: Մեքենայում նրան ուղեկցող երեք ռուս զինծառայողները տեղափոխվել են բժշկական հաստատություն, որտեղ նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում: Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր