00:00:00

Նոր բացահայտում. ու՞մ հետ է թալանել Շիրակի պետհամալսարանը ՀՀԿ-ական ռեկտորը (լուսանկար)

14:27, 03 մայիս 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ  Շիրակի պետհամալսարանի կոռումպացված ռեկտոր,Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի հանրաճանաչ կաշառակեր ղեկավար Սահակ Մինասյանի կողմից ներկայացրած 2017 թ-ի ֆինանսական հաշվետվությունից ոչ միայն պարզ դարձավ, որ նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում,այլ նաև նույն տխրահռչակ ՀՀԿ-ականը բացահայտում է,թե ում հետ է լափել և տարրական թալանել համալսարանի բյուջեն... 2017 թվականի հաշվետվությունից հայտնի է դառնում, որ ստախոսության և էժանագին ինտրիգների վարպետ ռեկտորը բյուջեից 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ է փոխանցել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին, որը ղեկավարում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Կարեն Ավագյանը...Այս ամենը զարմանալի չէր թվա,եթե չպարզվեր,որ ամեն տարի համալսարանն այդ հիմնադրամին փոխանցել է ընդամենը 1-1,5 միլիոն դրամ...Ի դեպ,2017 թ-ի համալսարանի ֆինանսական նախահաշվում ևս նշված է եղել 1,5 միլիոն դրամ...Սակայն ինչ-որ անհայտ "հավելյալ գումար փոխանցելու անհրաժեշտության" պատրվակի տակ,աղքատության ճիրաններում գտնվող Շիրակի մարզի Մայր բուհի ռեկտորը,ով ամեն քայլափոխին հայտարարում է,որ ՇՊՀ-ն մեծ ֆինանսական խնդիրներ ունի, 4,5 միլիոն դրամ ավելի է վճարում իր հարազատ ՀՀԿ-ի կողմից վերահսկվող հիմնադրամին,այն դեպքում,երբ կտրուկ կրճատել է բուհի ուսանողների համար զեղչերին տրամադրվող գումարները... Իսկ ի՞նչ է արել այդ հիմնադրամը մեր ուսանողների համար 2017 թ-ին, չի երևում հաշվետվության մեջ: Այսինքն` ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին բուհի գումարների հաշվին քծնվելը և հարազատ կուսակցությանը լավամարդ լինելը Սահակ Մինասյանի համար ավելի կարևոր է ու ԱՆՀԱԺԵՇՏ է, քան բուհի ուսանողների կարիքների համար գումար տրամադրելը...Սա բացահայտ կողոպուտ է և թալան,որը կազմակերպվել է ՇՊՀ ռեկտորի և ՀՀԿ-ական որոշ ակտիվիստների կողմից... Հետաքրքիր է,ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի խիղճն ինչ ասաց այս լկտիության վերաբերյալ,երբ վերջինս ընթերցում էր ՇՊՀ ռեկտորի հաշվետվությունը՝լինելով բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ...Հուսանք,որ այսուհետ խղճի մտոք քվեարկող պատգամավորը նաև խղճի մտոք կվերաբերվի ՇՊՀ-ում ռեկտորի կողմից գործած հանցագործություններին, ապօրինություններին և անօրինականություններին ու կփարատի Գյումրիում պտտվող այն ասեկոսները,որ հենց ինքն է կաշառակեր և վատահամբավ Սահակ Մինասյանի գլխավոր հովանավորը... Фото Gagik Hambaryan.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր