Կիպրոսը պատրաստ է ընդունել ռուս զբոսաշրջիկներին, որոնք պատվաստված են ցանկացած ռուսական պատվաստանյութով, բացի «Սպուտնիկ-V»-ից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է հանրապետության զբոսաշրջության նախարար Սավվաս Պերդիոսը:
«Մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած ռուսական պատվաստանյութ, երբ համապատասխան հարցում ուղարկվի Եվրոպական դեղագործական գործակալությանը (EMA-ին)։ Ռուսաստանը, եթե որոշի EMA-ից այլ պատվաստանյութերի համար հաստատում պահանջել, մենք միայն կողմ ենք, բաց ենք դրան համար: «Սպուտնիկ-V»-ն դեռ հավանություն չի ստացել ԵՄ-ում, սակայն Ռուսաստանը ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը, դրանք ուսումնասիրվում են։ Մնացած ռուսական պատվաստանյութերը դեռ փաստաթղթեր չեն ներկայացրել»,-ասել է Կիպրոսի Զբոսաշրջության նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ: