00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Subaru-ն. վերջինս գլխիվայր շրջվել է

19:21, 08 հունիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:25-ի սահմաններում Արին Բերդի-Թամանցիների փողոցների խաչմերուկում բախվել են  Սիսիան քաղաքի բնակիչ, 36-ամյա Սլավիկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Էդգար Բադալյանի վարած Subaru մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Subaru-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածեր չկան: Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սապայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Վահան Հովհաննիսյանն ու Արտյոմ Արամյանը: Օպերատիվորեն  ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր