00:00:00

Փսխում, սրտխառնոց, թուլություն․ Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել

17:45, 08 հունիս 2021 Պատահարներ

Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
Բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։ Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր