00:00:00

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ բախվել են 21-ամյա վարորդի ВАЗ 21015-ն ու 28–ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր

02:38, 03 մայիս 2018 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Աշտարակ քաղաքի 27-րդ փողոցում Աշտարակի կամրջի տակ բախվել են Սաղմոսավան գյուղի բնակիչ, 21-ամյա Տիգրան Մկրտչյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 34 MM 485 համարանիշի և Ապարան քաղաքի բնակիչ, 28-ամյա Ռոլանդ Գասպարյանի վարած Opel մակնիշի 35 RԼ 782 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Տ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր