00:00:00

ԱՄՆ-ն հայտարարել են, որ չի ցանկանում մասնակցել սպառազինությունների մրցավազքին որեւէ երկրի հետ

09:59, 07 հունիս 2021 Աշխարհ

ԱՄՆ-ն չի ցանկանում զենքի մրցավազքի մասնակցել որեւէ երկրի հետ` չնայած կոշտ մրցակցության մեջ է Չինաստանի հետ: Այս մասին Axios տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք չենք ցանկանում զենքի մրցավազքի մասնակցել ոչ Պեկինի, ոչ էլ մեկ ուրիշի հետ: Մենք շատ կոշտ մրցակցության մեջ ենք [ՉԺՀ-ի հետ]: Չինաստանի հետ հարաբերությունները մեր ունեցած ամենաբարդն ու ամենակարեւորն են»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Նրա կարծիքով` ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում «թշնամական կողմեր կան, կան մրցակցային կողմեր, կան համագործակցության ասպեկտներ»: «Այս ասպեկտներից յուրաքանչյուրի հարցում մենք ուժի հսկայական աղբյուրներ ունենք. մենք ունենք մեր դաշնակիցներն ու գործընկերները, բայց որ ամենակարեւորն է` մենք ունենք ինքներս մեզ»,- ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր