00:00:00

Աբովյանում «Mercedes-Benz»-ը բախվել է էլեկտրասյանը, ապա՝ արգելապատնեշին, կա հոսպիտալացված

09:41, 07 հունիս 2021 Պատահարներ

Հունիսի 6-ին՝ ժամը 22:20-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևանյան փողոցում «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ջ., ծնված 1981 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ արգելապատնեշին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր