00:00:00

Գիշերը` Բակո Սահակիչի բակում. Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել

10:42, 05 հունիս 2021

Արցախի ամեն ավարտվող օրը երկար տարիներ շարունակ այս կրակի մեջ է թողել բոլոր դժվարություններն ու դառնությունները` վերափոխելով դրանք լուծումների ու երազանքների: Այս մասին Facebook-ի իրէ ջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը, ով նաեւ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ լուսանկար է հրապարակել: Նա, մասնավորապես նշել է. «Հիմա այս լեգենդար կրակը ցավից ու վերքերից է թեժանում: Ամեն գիշեր: Այստեղ` Ստեփականակերտում, ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկը երբևէ ուղղակի ասի Հայաստան, միշտ ասել են` Մայր Հայաստան: Լուսացող գիշերը կրակի մոտ մեկ անգամ էլ հավաստիացրեց` մենք կարող ենք ու ուղղելու ենք մեր մեջքը: Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր: Լքված, դավաճանված, բզկտված Արցախը սպասում է, սպասում է կյանքում ամենաթանկին ու ջերմին` մորը: Գիշերը` Բակո Սահակիչի բակում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր