00:00:00

Պուտինը խոսել է Բայդենի հետ հանդիպումից իր սպասելիքների մասին

20:12, 04 հունիս 2021 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը հարաբերությունների կարգավորման ուղիներ է պետք գտնել, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն: Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցությունները նախատեսված են հունիսի 16-ին Ժնեւում: «Քննարկելու ենք երկկողմ հարաբերությունների հարցեր և փորձելու ենք գտնել դրանց կարգավորման ուղիներ: Այսօր այդ հարաբերությունները ծայրաստիճան ցածր մակարդակի վրա են: Բոլորս դա լավ գիտենք», - ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային ֆորումում: «Հուսով եմ, որ մենք կխոսենք ռազմավարական կայունության, ամենաթեժ կետերում միջազգային հակամարտությունների կարգավորման, զինաթափման գործընթացների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ համավարակի դեմ պայքարի, բնապահպանական բնույթի խնդիրների մասին: Սա մոտավոր օրակարգն է», - ասել է Պուտինը: 2021 թվականին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը անցկացվում է հունիսի 2-5-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր