Մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանն, ով այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել, հանդես է եկել հայտարարությամբ.
«Սիրելի հայրենակիցնե′ր, գործընկերնե′ր, ՀՀ նախագա′հ, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցնե′ր, ՀՀ կառավարության իմ գործընկերնե′ր և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյա′ն,
բոլորիդ առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում մոտ մեկ և կես տարվա
համագործակցության, համատեղ աշխատանքի համար։
Հաճելի և պատասխանատու էր ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը՝ հանուն
մշակույթի զարգացման։
Այս ընթացքում հասցրեցի անել այն, ինչ հասցրեցի։ Իսկ բազմաթիվ այն
ծրագրերը, որոնք ավարտին հասցնել չստացվեց, վստահ եմ, որ նախարարության իմ
գործընկերները կփորձեն լավագույնս իրագործել։
Միշտ պատրաստ եմ ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից և
պաշտոնից։
Սիրով՝ Արմեն Ամիրյան»