00:00:00

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նոր հայտարարություն է տարածել

00:37, 03 մայիս 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հերքել է Ռոբերտ Քոչարյանի` ներքաղաքական գործընթացներին մասնակցելու և Մոսկվա մեկնելու մասին լուրերը։ «Երեկ և այսօր մամուլում և համացանցում տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որ կապված էին Ռոբերտ Քոչարյանի առնչությանը քաղաքական գործընթացներին: Վիկտոր Սողոմոնյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հերքեց թե Քոչարյանի` իբր Մոսկվա մեկնելու լուրը, թե նրա ներգրավվածության մասին ասեկոսեները, ասելով, որ նախագահ Քոչարյանը ուշադիր հետևում է գործընթացներին, բայց չի մասնակցում դրանց: Մեր խմբագրության կողմից ուզում ենք ավելացնել. վստահ ենք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին ու պետական կառավարմանը, ապա Հայաստանը երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի»,–ասված է 2–րդ նախագահի կայքում հրատարակված հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ այսօր որոշ լրատվամիջոցներ ինֆորմացիա էին տարածել, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեկնել են ՌԴ մայրաքաղաք Մոսկվա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր