00:00:00

Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել Քաբուլի միջազգային օդանավակայանը

11:42, 04 հունիս 2021 Աշխարհ

Թուրքիան համաձայնել է իր վերահսկողության տակ վերցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը` սեպտեմբերի սկզբին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո, հաղորդում է National-ը: Գործարքը կապված է Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անորոշ ապագայի հետ՝ Աֆղանստանի մայրաքաղաքում բռնությունների վերջին ալիքից հետո: Օդանավակայանը որպես մուտքի կարևոր կետ է դիտվում միջազգային հանրության համար, որը ձգտում է պահպանել դիվանագիտական ներկայությունն Աֆղանստանում: Տեղական պաշտոնյաները National-ին հայտնել են, որ մտավախություն կա, որ Աֆղանստանի կառավարությունը կարող է պատասխանատվություն ստանձնել միջազգային ավիափոխադրումների համար: «Փորձի բացակայության պատճառով՝ միայն աֆղանցիների մասնակցությամբ օդանավակայանները կառավարելու հնարավորություն չունենք, ինչպես նաև ֆինանսական հնարավորություններ չունենք մասնավոր կապալառուների ներգրավման համար»,- ասել է պաշտոնյաներից մեկը: Մայիսին շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին հայտարարել էր, որ բանակցություններ են ընթանում ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ այն մասին, թե ինչպես լավագույնս երաշխավորել օդանավակայանի անվտանգությունը: Թուրքական զորքերն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում տեղակայվում են 2003 թվականից, սակայն չեն մասնակցում ռազմական գործողություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր