00:00:00

Խոշոր ավտովթար՝ Վանաձորում. բախվել են Porsche Cayenne-ն ու 2 Mercedes-ներ. կան վիրավորներ (ֆոտո)

10:56, 04 հունիս 2021 Պատահարներ

Լոռու մարզում, հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 21/15 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 28-ամյա Հակոբ Մակիչյանի վարած Mercedes մակնիշի, 24-ամյա Նարեկ Սոհրաբյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Նվեր Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Ն. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի՝ 23-ամյա Ա. Պ-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր