00:00:00

Թուրքիայում հաշվել են Ռուսաստանից չվերթների արգելքի հեևանքով գրանցված վնասի չափը

20:59, 03 հունիս 2021 Աշխարհ

ՌԴ-ի կողմից   դեպի Թուրքիա քաղաքացիների տեղաշարժի  արգելքը  մինչև հունիսի 21-ը երկարաձգելու որոշումը նոր վնասներ կհասցնի թուրքիայի զբոսաշրջային ոլորտին։ Այս մասին տեղեկացնում  է Russia Today-ը՝ վկայակոչելով թուրքական Daily Sabah պարբերականի տվյալները: Տեղի զբոսաշրջային ոլորտի  ներկայացուցիչների գնահատմամբ՝ ապրիլից ի վեր սահմանված արգելքի հետևանքով ֆինանսական կորուստների ընդհանուր ծավալը կազմում է առնվազն 2 մլրդ դոլար: Թուրքական կողմը հույս է հայտնել, որ ավիաչվերթները Ռուսաստանից Թուրքիա կվերականգնվեն հաջորդ ամիս: Հիշեցնենք, որ ՌԴ-ն, Թուրքիայում «Քովիդ-19»-ի տարածմամբ պայմանավորված, ապրիլի 15-ից սահմանափակել է թռիչքները դեպի Թուրքիա՝ այդպիսով սահմանափակելով զբոսաշրջային հոսքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր