00:00:00

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից

17:44, 03 հունիս 2021

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Նա մնում է ԱՀ նախագահի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից: Հիշեցնենք, որ Աղաբեկյանը  Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական էր նշանակվել 2020 թվականի հունիսի 8-ին։ Վերջինս 2000-ից 2007 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նա ունի զինված ուժերի գեներալ -լեյտենանտի զինվորական կոչում և «Արցախի հերոս» է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր