Գյումրիում ժամը 18.00-ին սկսվեց հանրահավաք ոչ թե Թատերական հրապարակում, այլ Կենտրոնական։ Նորից հավաքվել են մարդիկ ու սկսել են պարել ու վանկարկել "միացում", "Նիկոլ վարչապետ", "Մենք ենք տերը մեր երկրի" բառերը։
Ի դեպ, մինչ այդ էլ որոշ հանրապետականներ հրաժարվել էին իրենց կուսակցական պատկանելիությունից։ Նրանցից էր տնտեսագետ, դասախոս Արտակ Առաքելյանը՝ ով միշտ աչքի է ընկել որպես կուսակցության գաղափարակից։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. "Հարգելիներս քիչ առաջ ես ՀՀԿ շարքերից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Որոշմանս պատճառը այն է, որ կուսակցությունն ապրիլի 17-ից հետո սկիզբ առած համաժողովրդական պայքարի շրջանակներում ժողովրդի օրինական և արդարացի պահանջին ականջալուր չի լինում, որը ըստ իս հակասում է ՀՀԿ հիմնական սկզբունքին՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։ Իրոք ցավում եմ, որ կուսակցության քաղաքական ընթացքն այս ուղղությամբ է ընթանում։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ
Կից ներկայացնում եմ դիմումիս լուսանկարը"։
Այս պահին հրաժարվողների թիվը 13-ն է։ Նրանց մեջ է նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը։
Հանրահավաքը շարունակվում է հիմա, նախատեսվում է լինի նաև երթ փողոցներով։