00:00:00

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կաշխատի 24-ժամյա ռեժիմով

23:40, 02 մայիս 2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բոլոր սահմանային կետերն աշխատում են անխափան, տեղեկացնում են ՍԱՊԾ լրատվական ծառայությունից: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին առաջացել են սննդամթերքով լի բեռների կուտակումներ՝ կապված վերջին իրադարձությունների և ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու հետ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի: Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բոլոր բեռների ձևակերպումները ժամանակին ու արագ ապահովելու, ինչպես նաև հնարավոր կուտակումները բացառելու նպատակով՝ Ծառայության համապատասխան ստորաբաժանումները՝ սահմանային բոլոր հսկիչ կետերը, սպասարկման կենտրոնը, նմուշառման բաժիները, ինչպես նաև մարզային կենտրոնների համապատասխան ստորաբաժանումները, կգործեն աշխատանքային 24-ժամյա ռեժիմով: Անկախ ստեղծված իրավիճակից, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականություններն ու գործառույթները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր