00:00:00

Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

23:22, 02 մայիս 2018

Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները (մասնավորապես՝Armiya.az կայքը) լուրեր են տարածում, թե իբր «ներհայաստանյան զարգացումները ճնշելու համար Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ»: Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից տարածված տեղեկությունը եւ մեր քաղաքացիներին հորդորում տուրք չտալ հակառակորդի սադրանքներին, մանավանդ, որ Արցախի զինված ուժերի միակ ու հիմնական գործառույթն է հանդիսանում երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց, այլ ոչ թե գործողություններ իրականացնել հարազատ ժողովրդի դեմ: Ավելին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին հակառակորդի կողմից դրսեւորվող ակտիվությությունը, այն է՝ ուժերի եւ միջոցների ինտենսիվ տեղաշարժերն ու կուտակումները եւ դրանցից բխող անկանխատեսելի հետեւանքները կանխելու նպատակով, ՊԲ հրամանատարությունը հետեւողականորեն աշխատանքներ է տանում  հանրապետության առաջնագիծն անխոցելի պահելու եւ, ըստ այդմ՝ մարտական հերթապահություն կրող անձնակազմի թվաքանակը ավելացնելու, այլ ոչ թե նվազեցնելու ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են առաջնագծում իրականացնել պատշաճ վերահսկողություն եւ պատրաստ են ցանկացած պահի ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր