00:00:00

«Ծառուկյան» խմբակցությունը կրկին կսատարի ժողովրդի թեկնածուին

23:11, 02 մայիս 2018

«Ծառուկյան» խմբակցությունը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մայիսի 8-ին կայանալիք ընտրություններում։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած հանդիպունից հետո դուրս են եկել լրագրողների մոտ եւ հայտնել որոշումը։ «Քննարկեցինք, որ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը մայիսի 8-ին կայանալիք ընտրություններում կպաշտպանի ժողովրդի թեկնածուին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Գագիկ Ծառուկյանը նշել է, թե քննարկել են առանց նախապայմանների ժողովրդի թեկնածուին աջակցելու հարցը։ «Կային տարբեր խոսակցություններ։ Այսօր այստեղ եմ մեկ անգամ ասելու, որ հաղթանակը ժողովրդինն է, մենք ժողովրդի թեկնածուին քվեարկելու եմ կողմ։ Մեր խոսքը գործ է, մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,- նշել է Ծառուկյանը։ «Երբ պարոն Փաշինյանին, Միքայելյանին, Միրզոյանին ձերբակալել էին, մենք լիարժեք դուրս եկանք, ասեցինք, որ ժողովրդի առաջնորդների կողքին ենք։ Այսօր իմ այստեղ իմ լինելը նույնպես քաղաքական իրավիճակ է փոխվել։ Ձեր վստահությունը մենք պահելու եւ պահպանելու ենք։ Ձեր ուժն է կայուն, միասնական եք, ձեր դեմ խաղ չկա։ Դուք հաղթել եք, հաղթանակը ձերն է, դուք եք որոշում։ Ամբողջ աշխարհն է ձեզ միացել, կարեւորոը դուք պարոն Փաշինյանի կողքին եղեք»։ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե կարծում է, որ մայիսի 8-ին կընտրվի ՀՀ վարչապետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր