00:00:00

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 954 նոր դեպք

13:14, 02 հունիս 2021 Աշխարհ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝  տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 896 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 30 603 թեստ, այստեղից 18 444-ը՝ հակագենի արագ և 12 159-ը՝ «Փի Սի Ար» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 3,12%, վերջին 14 օրվանը –3,23%, վերջին 7 օրվանը –2,8%: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 346 150 դեպք: Այստեղից ապաքինվել է 329 516 մարդ, մահացել 4 834 պացիենտ: Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 149 191 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 5 251: Կարանտինային գոտիներում տեղավորված է 27 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 541 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 639 անձ: Հիշեցնենք, երեկ հունիսի մեկին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 233 դեպք, ապաքինվել էր 1 002 պացիենտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր