00:00:00

Էրդողանն ասել է, թե ինչ է քննարկելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բայդենի հետ հանդիպմանը

10:33, 02 հունիս 2021 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք լրագրողների հետ զրույցում ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է քննարկել Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում առկա լարվածության պատճառները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ես կհարցնեմ, թե մեր հարաբերություններն ինչո՞ւ են այսքան սրվել», - ասել է Էրդողանը և նշել, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարիներին լարվածությունն այդ աստիճանի չէր, ինչպես նաև նման լարվածություն չի եղել նախկին դեմոկրատ նախագահների օրոք։ Թուրքիայի նախագահը Բայդենի վարչակազմիին մեղադրել է Անկարայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն» աջակցությունը շարունակելու համար։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայանալու է հունիսի 14-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր