Հունիսի 2-ին, ժամը 02:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասի 10-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մեկ ջրատար։