00:00:00

Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն վարույթը վերսկսել է․ նոր դատավոր է նշանակել

17:50, 01 հունիս 2021 Իրավական

Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է գործի վարույթը վերսկսել, գործով նոր զեկուցող դատավոր նշանակել:
ՍԴ-ից հայտնում են, որ գործի դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 11.00-ին: Համապատասխան որոշումները հրապարակված են Սահմանադրական դատարանի կայքի «Աշխատակարգային որոշումներ» բաժնում։ Հիշեցնենք՝ մարտի 10-ին Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում էր ներկայացրել ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ 2017 թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր