Մայիսի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով արդեն ութ տարի դատապարտված Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Այս մասին 24News-ին ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին, ժամը 23:20-ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, իր տան մոտ մահափորձ էր կատարվել։ Մահափորձ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել էր ՀՀ նախագահի թեկնածուներից Վարդան Սեդրակյանը։