00:00:00

Կանխվել է յուրահատուկ թմրամիջոցի ներթափանցման փորձը

13:12, 01 հունիս 2021 Իրավական

Մայիսի 31-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Մ. Թ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից  հայտնում են, որ զննությամբ անձեռոցիկի տուփում հայտնաբերվել է ենթադրաբար թմրամիջոցով ներծծված, մաշկային կպչուն երկու ժապավեն (կիրառվում է մաշկից արյան մեջ ներթափանցելու կամ ժապավենը ջրում եռացնելու արդյունքում ստացված հեղուկը ներարկելու եղանակով): Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր