00:00:00

Երևանում «Հրապարակի տակ» փաբում վեճի ժամանակ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ, փաբի տնօրենը բերման է ենթարկվել

13:21, 01 հունիս 2021 Պատահարներ

Երեւանում, մայիսի 31-ին, կրակոցներ են հնչել. Ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հասցեում գործող «Հրապարակի տակ» փաբում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված հասցե են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ նույն օրը նշված փաբում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Օնիկ Մարգարյանի և 27-ամյա Մուշեղ Կարապետյանի միջև։ Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Մ. Կարապետյանը իր մոտ եղած ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Օ. Մարգարյանը և ևս 1 հոգի՝ 18-ամյա Վ. Ղ-ն, արձակված գնդակներից մարմնական վնասվածք են ստացել։ Կայքի տեղեկություններով՝ Օ. Մարգարյանը վնասվածքը ստացել է ծնկի, իսկ Վ. Ղ-ն՝ մեջքի հատվածում։ Ոստիկանները Մ. Կարապետյանին հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին, ով նաև ներկայացրել է ատրճանակը, որով կրակոցներ է արձակել։ Օ. Մարգարյանին և Վ. Ղ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր, փաստի առթիվ էլ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մ. Կարապետյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Հրապարակի տակ» փաբի տնօրենն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր