00:00:00

Ավանում Ռուբեն Հայրապետյանը հարվածել է ճանապարհ փակած դպրոցականի. ականատես

21:20, 02 մայիս 2018

յսօր միջադեպ է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում: Yerkir.am-ի տեղեկություններով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վիճաբանության մեջ է մտել Բաբաջանյան փողոցը փակած ցուցարարների հետ: Ականատեսների խոսքով` երբ դպրոցահասակ աշակերտներից մեկը փորձել է Հայրապետյանին բացատրել, որ Երևանի բոլոր ճանապարհներն են փակ, նա վրդովվել և հարվածել է երեխային: Կատարվածի վերաբերյալ Yerkir.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հայրապետյանից: «Հազար անգամ ասել եմ, որ ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»,- մեր լրագրողին ասաց նա: Բնակիչները Հայրապետյանին հորդորել են ոտքով անցնել ճանապարհը, սակայն նա չի համաձայնել: «Սաղ քաղաքը ոտքով է քայլում, դուք էլ քայլեք»,- դիմելով Հայրապետյանին` ասել է ցուցարարներից մեկը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայրապետյանը բանակցում բնակիչների հետ: https://www.youtube.com/watch?v=Pyt0Bb5kiEg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր