00:00:00

Շառլ Միշել. ԵՄ-ն պատրաստ է օգտագործել բոլոր գործիքները Թուրքիայի պահվածքը փոխելու համար

21:51, 31 մայիս 2021 Աշխարհ

ԵՄ-ն պատրաստ է օգտագործել բոլոր գործիքները Թուրքիայի պահվածքը փոխելու համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, հաղորդում է Kathimerini-ն: «Մենք հնարավորություն ունեինք Թուրքիայի իշխանությանը ցույց տալու մեր միասնական եւ ուժեղ դիրքորոշումը...: Մենք հստակ ազդանշան ենք ուղարկել. մենք պատրաստ ենք առավել դրական օրակարգի, սակայն այն պետք է լինի համամասնական եւ շրջելի: Դա կախված կլինի Թուրքիայի պահվածքից»,-ասել է Շառլ Միշելը: Նրա խոսքով՝ նախկինում «ականատես ենք եղել, թե ինչպես  է Թուրքիան մեկ քայլ առաջ անում, ապա երկու քայլ ետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր